Կարևոր իրադարձություններ

Լարված ու պայթունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ. նրանց մեջ է գյուղապետի տեղակալը

27 Հուլիս, 2020 21:52
Լարված ու պայթունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ. նրանց մեջ է գյուղապետի տեղակալը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում: Մի խումբ անձինք, ովքեր նախկին գյուղապետի համախոհներն են, հարձակվել ու ծեծի են ենթարկել գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանին:

Աղբյուրի հետ զրույցում Ս. Պողոսյանը հաստատել է այս տեղեկությունը, մանրամասնելով.

«Ես հիմա տեղափոխվում եմ «Աստղիկ» բժշկական կենտրոն, այս ամեն ինչը նախորդ տարվա դեպքերի ու իրադարձությունների շարունակությունն է: Ընտրություն եղավ, պարտվեցին, հիմա չեն հարմարվում, անընդհատ հրահրում են, քանի որ քֆուրը ապաքրեականացված է, իրենք իրենց համախոհներին հորդորում են, որ մեզ քֆուր անեն:

Անցած տարի սեպտեմբերին ընտրություն եղավ, նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը պարտվեց, ընտրվեց ներկայիս գյուղապետը, հիմա նախկինների թիմակիցները պայքարում են մեր դեմ, ու անընդհատ միջադեպեր են ստեղծում, անգամ դանակահարություն։

Էսօր էլի սկսեցին հրահրել ու կռիվ սարքել»,- ասաց գյուղապետի տեղակալը, նշելով, այսօր կրկին հայհոյել են, սկսել են քարերով ջարդել իր ավտոմեքենան:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ծեծկռտուքի հետևանքով տուժել է ոչ միայն գյուղապետի տեղակալը, այլև՝ մի քանի գյուղացիներ։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին