Կարևոր իրադարձություններ

Անի համայնքի ղեկավարը դատապարտվեց 2,5 տարի ազատազրկման և 3 տարի ժամանակով զրկվեց պետական պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից. «Հայկական Ժամանակ»

27 Հուլիս, 2020 20:04
Անի համայնքի ղեկավարը դատապարտվեց 2,5 տարի ազատազրկման և 3 տարի ժամանակով զրկվեց պետական պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից. «Հայկական Ժամանակ»

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանն այսօր Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին դատապարտեց 2 տարի 6 ամիս ազատազրկման և 3 տարի ժամանակով զրկեց պետական պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից: Այս մասին հայտնում է «Հայկական Ժամանակ»-ը։

Հիշեցնենք, որ Արտակ Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ ն179 հոդվածի 2 մասի (յուրացնելը կամ վատնելը), և 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշերով:

Գևորգյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը աղբյուրի հետ զրույցում տեղեկացրեց, որ համայնքի ղեկավարի նկատմամբ ազատազրկում չի կիրառվելու: «Քանի որ 2015 թվականի հոկտեմբերին, ընդունվեց և նոյեմբերին ուժի մեջ մտավ համաներման ակտ, իսկ Գևորգյանին մեղսագրվող արարքները մինչև այդ համաներման ակտն էին իբր կատարվել, համաներման ակտով պատժի կրումից դատարանը ազատեց: 

Թողեց լրացուցիչ պատիժը, որը վերաբերում է պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելուն, որի իրավունքը ևս չկար»,-ասել է Հայրապետյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին