Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    570
    582

  • RUB

    6,46
    6,76

Կարևոր իրադարձություններ

Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել․ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին

27 Հուլիս, 2020 19:46
Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել․ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին

«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանին ՀՔԾ-ում մեղադրանք են առաջադրել։ Այս մասին տեղեկանում ենք Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Քիչ առաջ ՀՔԾ-ում ինձ մեղադրանք առաջացրեցին և վերցրեցին անձնագիրս, քանի որ որպես խափանման միջոց վերցրել են ստորագրություն չհեռանալու մասին», - գրել է նա:

Ինչպես հայտնում է Դանիելյանը՝ գործով միակ մեղադրյալը նա է։

Հիշեցնենք, որ խոսքը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին է: Վերջիններիս  հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՔԾ-ն գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով)) եւ 117-րդ հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը)։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին