Կարևոր իրադարձություններ

Ստամբուլի Գումգափու թաղամասում մի խումբ ադրբեջանցիների կողմից հայ երիտասարդ է ծեծի ենթարկվել (տեսանյութ)

27 Հուլիս, 2020 19:23
Ստամբուլի Գումգափու թաղամասում մի խումբ ադրբեջանցիների կողմից հայ երիտասարդ է ծեծի ենթարկվել (տեսանյութ)

Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթը տեղեկացնում է, որ օրեր առաջ Ստամբուլի Գումգափու թաղամասում մի խումբ ադրբեջանցիների կողմից մի հայ երիտասարդ է ծեծի ենթարկվել, գրում է Ermenihaber.am-ը։

Երիտասարդի մայրը թերթին տեղեկացրել է, որ ադրբեջանցիները սկզբում հարցեր են տվել ղարաբաղյան հակամարտության մասին ու թեև ստացել են «նման հարցերով չենք հետաքրքրվում» պատասխանը, անցել են գրոհի։

Խմբակային ծեծի տեսանյութը սոցցանցերում տարածել են հենց իրենք՝ ադրբեջանցիները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նույն թաղամասում վերջին օրերին նմանատիպ հարձակումների թիրախում են հայտնվել նաև 50-ն անց 2 այլ հայեր։ Իսկ մի հայ կնոջ պատկանող խանութում ադրբեջանցիները ծեծել են աշխատակիցներին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին