Կարևոր իրադարձություններ

Մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ (լուսանկարներ)

27 Հուլիս, 2020 19:13
Մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ (լուսանկարներ)

Մարտական հերթապահության կազմակերպման գործընթացն ստուգելու նպատակով հուլիսի 25-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։  Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։

Արձանագրվել է, որ հենակետերն ապահովված են մարտական հերթապահության կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով, մշտադիտարկվում են հակառակորդի գործողությունները,  խստագույնս պահպանվում են հերթապահության կրման անվտանգության կանոնները։ Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին և դիրքերի ավագներին տրվել են համապատասխան ցուցումներ։

 

Լրահոս

Դիտել ավելին