Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

27 Հուլիս, 2020 13:05
Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 27-ին ստորագրել է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքը:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին