Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567
    579

  • RUB

    6,51
    6,81

Կարևոր իրադարձություններ

Կազմակերպիչները վստահեցրել են, որ ամեն ինչ հստակեցված է և օրենքի խախտում չկա․ Երգիչ Գոռ Սուջյանը՝ Սևանի White Shorja լողափում ունեցած համերգի մասին

27 Հուլիս, 2020 12:40
 Կազմակերպիչները վստահեցրել են, որ ամեն ինչ հստակեցված է և օրենքի խախտում չկա․ Երգիչ Գոռ Սուջյանը՝ Սևանի White Shorja լողափում ունեցած համերգի մասին

Սևանի White Shorja լողափում երեկ`հուլիսի 27-ին,  տեղի է ունեցել Գոռ Սուջյանի համերգը։

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում խախտվել է պարետի որոշումը՝ կենդանի երաժշտությամբ համերգ կազմակերպելուց բացի, խնջույքի մասնակիցները եղել առանց դիմակների, իսկ պարետի որոշման համաձայն՝ հանրային բաց և փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։

«Կազմակերպիչները վստահեցրել են, որ ամեն ինչ հստակեցված է և օրենքի խախտում չկա։ Ես մենակ եմ եղել բեմում, ինչ որ պետք է պահպանվել է, մնացած խախտումների մասին ավելի լավ կլինի կազմակերպիչին դիմեք, որովհետև ես դրանով չեմ զբաղվել՝ զուտ կատարող եմ»։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Գոռ Սուջյանը։

Սուջյանից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ չէր, որ կենդանի երաժշտությունն արգելված է՝ պարետի որոշման համաձայն․ «Անկեղծ ասած տեղյակ եմ, որ կենդանի երաժշտությունն ինչ-որ տեղերում արգելված է , բայց մենք ելույթ ենք ունեցել Արտակարգ համերգներին (Արտակարգ համերգը հեռարձակվել է Հանրային հեռուստաընկերությամբ), օնլայն հարթակներում համերգներ են եղել, բայց թե ո՞ր կետն է խախտում համարվում, որը՝ չէ, չգիտեմ։ Ինձ վստահեցրել են, որ ոչ մի օրենքի խախտում չկա, որովհետև Սևանի ափին է, բաց տարածքում»։

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ White Shorja լողափում տեղի ունեցած կենդանի երաժշտությամբ համերգ կազմակերպելու առնչությամբ տեսչական մարմինն ու ոստիկանությունը  համապատասխան աշխատանքներ են իրականացնում։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև խնջույքի կազմակերպիչ White Shorja-ի հետ, սակայն հեռախոսազանգերին ոչ ոք չպատասխանեց։

Հիշեցնենք, որ խնջույքի մասին հայտարարություն է եղել White Shorja-ի ֆեյսբուքյան էջում, նշված է եղել՝ համերգի օրը, ժամը և  տոմսի արժեքը։

Ի դեպ, երեկ տեղի ունեցած խնջույքից տեսանյութ է հրապարակվել նաև վերոնշյալ կազմակերպության էջում։ 

 

 

Մարիամ Մելքումյան

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին