Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 586 դեպք, որից 296-ը՝ արտակարգ, արձանագրվել է 5 մահ

27 Հուլիս, 2020 11:49
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 586 դեպք, որից 296-ը՝ արտակարգ, արձանագրվել է 5 մահ

Հուլիսի 20-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 586 դեպք, որից 296-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 194 հրդեհի, երկու փլուզման, մեկ դարափուլի, մեկ քարաթափման, չորս ուժեղ քամու, մեկ տեղատարափ անձրևի, չորս ուժեղ կարկուտի, մեկ կայծակի, երկու ջրահեղձման, երեք պայթուցիկ սարքերի տեղադրման, 15 ինքնասպանության փորձի, 40 օձի հայտնաբերման դեպք, 64 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 127 կենցաղային կանչ. տուժել է 114 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է վեց քաղաքացի:

Արձանագրվել է թունավորման ութ դեպք:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է հինգ մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման հինգ դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց  տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 

Լրահոս

Դիտել ավելին