Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի հայերի միությունը ադրբեջանցու հարցաքննության կադրեր է հրապարակել

27 Հուլիս, 2020 11:02
Հեղինակ՝ Ռուսաստանի հայերի միություն
Ռուսաստանի հայերի միությունը ադրբեջանցու հարցաքննության կադրեր է հրապարակել

Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է վերջին օրերին հայերի հետ բախումների ժամանակ ձերբակալված ադրբեջանցիներից մեկի հարցաքննությունից կադրեր:

Նրան հարցնում են՝

-Որտե՞ղ ես աշխատում

-Ֆուդ սիթիում

-Որպես ի՞նչ

-Գնորդ

Հայերի միության մամուլի ծառայությունը նշում է, որ ժամանակն է փակել արդեն այդ շուկան, ինչպես ժամանակին փակվել է «Չերքիզոն»-ը:

Միությունը նաև նշում է, որ իրավիճակը կարգավորվել է, իրավապահ մարմինները աշխատում են կոշտ եւ համակարգված, իսկ միությունը զբաղվում է առօրյա աշխատանքով՝ պահպանելով զգոնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին