Կարևոր իրադարձություններ

Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրել. Սուրեն Սարգսյան

27 Հուլիս, 2020 10:30
Հեղինակ՝ Սուրեն Սարգսյան
Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրել. Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրել

Նա հայերին մեղադրել է պրովոկացիայի մեջ, ներողություն խնդրելով տեղի ունեցածի համար Ադրբեջանի իշխանություններից:
Այն, որ ԱՄՆ դեսպանը մեղադրում է իր իսկ երկրի քաղաքացիներին, առ նվազն զարմանալի է և վստահ եմ իր երկրի քաղաքացի մեր հայրենակիցները դեսպանին կպատասխանեն:

Ավելին, եթե դեսպանը չհերքի կամ ափսոսանք չհայտնի սխալ գնահատականի համար (դեռևս չի հերքել դեսպանությունը), ուրեմն ակնկալում եմ նաև Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը` այս կանխակալ գնահատականի համար: Ավելի ճիշտ կլինի, որ այն լինի համարժեք, դեսպան Թրեյսիին հրավիրեն ԱԳՆ և փոխնախարարը ներկայացնի խնդրի էությունն ու նման անհիմն մեղադրանքի բացասական հետևանքները, մանավանդ, երբ միջադեպը քննության փուլում է իրավապահների կողմից»:

 

Լրահոս

Դիտել ավելին