Մոսկվայում կալանքի են ենթարկվել երեք ադրբեջանցիներ՝ հայերի և ադրբեջանցիների միջև ծագած կոնֆլիկտի պատճառով։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Վալիեւի, Համիդովի եւ Զախիդովի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել երկու ամիս ժամկետով կալանքը»,- նշում է աղբյուրը՝ հղում անելով Կուզմինի շրջանային դատարանի մամուլի ծառայությանը:
Երեք ադրբեջանցիներն էլ մեղադրվում են խուլիգանության մեջ։