Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    569
    581

  • RUB

    6,45
    6,75

Կարևոր իրադարձություններ

Արցախում սեպտեմբերի 1-ից ոստիկանների աշխատավարձերը կբարձրանան․ Արայիկ Հարությունյան

26 Հուլիս, 2020 18:35
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Արցախում սեպտեմբերի 1-ից ոստիկանների աշխատավարձերը կբարձրանան․ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ուղեկցությամբ այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս և ծանոթացել ոստիկանության ծառայողների (ծրագրում ընդգրկված են գրեթե բոլոր ստորաբաժանումները) ուսումնական պարապմունքներին, տեղեկացնում է Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջը:


«Ինչպես ԱԱԾ հատուկ վարչության տղաները, այնպես էլ ոստիկանության ծառայողները, հանձնարարականիս համաձայն, ձեռք են բերում սպառազինության որոշ տեսակների կիրառման հմտություններ: Նախնական արդյունքները գոհացուցիչ էին: Այսօր լավ առիթ էր նաև ծանոթանալու հայկական ռազմարդյունաբերության ոլորտի մասնագետների կողմից կատարելագործված զինատեսակներին, որոնք գործնականում արդեն հաջողությամբ կիրառվում են մեր զինված ուժերում: «Ուժեղ սահման, ամուր թիկունք, պաշտպանված Հայրենիք» սկզբունքը մշտապես լինելու է մեր ռազմաքաղաքական ջանքերի առանցքում:

Հ.Գ.

Սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը, ով ոստիկանությունում գումարտակի հրամանատարի պաշտոնն է զբաղեցնում, իր ունակությունները ցուցադրեց նաև «Ֆագոտ» հակատանկային համալիրի վարժասարքի վրա՝ ուսումնական պարապմունքից ստանալով չեմպիոնին վայել գերազանց գնահատական»,- ասվում է Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:

Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ իրենց պետք է գիտակցեն, որ Արցախի պաշտպանության բանակի ռեզերվն են. «Մենք պիտի գիտակցենք, որ պաշտպանության բանակի հիմնական ռեզերվն ենք, պահուստային ուժերն ենք եւ ինչ-որ տեղ անհրաժեշտության դեպքում մենք պետք է նրանց հետ զուգահեռ իրականացնենք տրված մարտական խնդիրները։ Սեպտեմբերի 1-ից աշխատավարձերի բարձրացում է տեղի ունենալու ձեր մոտ»,- ասել է նա ոստիկանության ծառայողներին։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին