Կարևոր իրադարձություններ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 2 օրական նորածին աղջիկ է մահացել

26 Հուլիս, 2020 18:03
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 2 օրական նորածին աղջիկ է մահացել

Այսօր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2 օրական նորածին աղջիկ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեխան ծնվել է 2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը, այսօր երեխայի վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի հարազատները կատարվածի մասին արդեն դիմել են Ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին