Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Վթար Շորժա գյուղի մոտ․ավտոմեքենաները գլորվել են ձորը

26 Հուլիս, 2020 17:01
Վթար Շորժա գյուղի մոտ․ավտոմեքենաները գլորվել են ձորը

Հուլիսի 26-ին, ժամը 10։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը (հերթապահությունից):

Պարզվել է, որ Շորժա-Ծովագյուղ ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Գուրգեն Ա․, ծնված 1984 թ․) և «Honda Accord» (վարորդ՝ Մամիկոն Կ․, ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները և մոտ 4 մ գլորվել մոտակա ձորը։ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան շրջվել է և հայտնվել մոտակայքում կայանած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի (առանց պետհամարանիշի) վրա։

Փրկարարները շտապօգնության երկու ավտոմեքենաներին են մոտեցրել «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գարիկ Մ․-ին, Մայիս Ա․-ին, Քաջիկ Ա․-ին և «Honda Accord» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հարություն Ս․-ին։ Տուժածները հոսպիտալացվել են Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին