Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահը, պաշտպանության նախարարն ու ոստիկանության պետը այցելել են ՊԲ N զորամաս

26 Հուլիս, 2020 16:06
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահը, պաշտպանության նախարարն ու ոստիկանության պետը այցելել են ՊԲ N զորամաս

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ուղեկցությամբ այցելել եմ ՊԲ N զորամաս և ծանոթացել ոստիկանության ծառայողների (ծրագրում ընդգրկված են գրեթե բոլոր ստորաբաժանումները) ուսումնական պարապմունքներին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ինչպես ԱԱԾ հատուկ վարչության տղաները, այնպես էլ ոստիկանության ծառայողները, հանձնարարականի համաձայն, ձեռք են բերում սպառազինության որոշ տեսակների կիրառման հմտություններ:

«Նախնական արդյունքները գոհացուցիչ էին:Այսօր լավ առիթ էր նաև ծանոթանալու հայկական ռազմարդյունաբերության ոլորտի մասնագետների կողմից կատարելագործված զինատեսակներին, որոնք գործնականում արդեն հաջողությամբ կիրառվում են մեր զինված ուժերում:

«Ուժեղ սահման, ամուր թիկունք, պաշտպանված Հայրենիք» սկզբունքը մշտապես լինելու է մեր ռազմաքաղաքական ջանքերի առանցքում:

Հ.Գ.

Սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը, ով ոստիկանությունում գումարտակի հրամանատարի պաշտոնն է զբաղեցնում, իր ունակությունները ցուցադրեց նաև «Ֆագոտ» հակատանկային համալիրի վարժասարքի վրա՝ ուսումնական պարապմունքից ստանալով չեմպիոնին վայել գերազանց գնահատական»,-նշել է նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին