Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Լոռու մարզում

26 Հուլիս, 2020 15:14
Խոշոր ավտովթար Լոռու մարզում

Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 51-ամյա Ռոբերտ Մովսեսյանի վարած ՈՒԱԶ մակնիշի, Տաշիր քաղաքի բնակիչներ՝ 20-ամյա Արամ Սուքիասյանի վարած Opel Astra մակնիշի 47 TD 477 համարանիշի և 23-ամյա Դավիթ Գալոյանի վարած Opel Astra մակնիշի 11 GG 700 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ․ Գալոյանի ուղևոր՝ 21-ամյա Սայաթ Սուքիասյանը և ՈՒԱԶ-ի վարորդ Ռ. Մովսեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի և դասակի հրամանատար Կոստան Բուդաղյանի գլխավորությամբ:

Օպերատիվ են գործել նաև Ստեփանավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում բժշկական օգնություն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Ստեփանավան» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ՈՒԱԶ-ը մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի, իսկ Opel-ներից մեկն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Ս․ Մնացականյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ռ․ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին