Կարևոր իրադարձություններ

Երևան-Դոնի Ռոստով չվերթով ավելի քան 100 ռուսաստանցի հայրենիք վերադարձան․ դեսպանատուն

26 Հուլիս, 2020 14:36
Երևան-Դոնի Ռոստով չվերթով ավելի քան 100 ռուսաստանցի հայրենիք վերադարձան․ դեսպանատուն

Երևան-Դոնի Ռոստով չվերթով ավելի քան 106 ռուսաստանցի Հայաստանից հայրենիք են վերադարձել։ 

Երբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկություն է ստացել, որ Երևան-Դոնի Ռոստով-Երևան չվերթ է կազմակերպվում ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար, օգտագործել է այդ հնարավորությունը ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու համար։ Անհրաժեշտ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հանապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների, նաև ՌԴ կառավարության կից Օպերատիվ շտաբի հետ։

Ընդհանուր առմամբ այս ժամանակահատվածում համալիր աշխատանքի արդյունքում Հայաստանից 2822 մարդ է մեկնել։

Ռուսաստանցիներին տուն վերադարձնելուն ուղղված աշխատանքը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին