Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում կալանավորվել են հայերի վրա հարձակում գործած երեք ադրբեջանցիներ

26 Հուլիս, 2020 13:10
Մոսկվայում կալանավորվել են հայերի վրա հարձակում գործած երեք ադրբեջանցիներ

Խուլիգանության հատկանիշներով քրեական գործի շրջանակում հայերի և ադրբեջանցիների միջև բախումների առնչությամբ Մոսկվայում կալանավորվել են  երեք ադրբեջանցիներ:

Դատարանը վճռել է Վալիևի, Գամիդովի և Զախիդովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկու ամիս ժամկետով կալանքը։ Նրանք բոլորը մեղադրվում են խուլիգանության մեջ։

Քրեական գործը կապված է վերջին օրերին Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև բախումների հետ: Սակայն գործակալությունը չի մանրամասնել, թե հատկապես որ միջադեպի մասին է խոսքը։

 

Լրահոս

Դիտել ավելին