Կարևոր իրադարձություններ

Չորաթանում խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվել է արգելված զենք (տեսանյութ)

25 Հուլիս, 2020 21:25
Չորաթանում խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվել է արգելված զենք (տեսանյութ)

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են հետազոտական աշխատանքները Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում։

Հուլիսի 24-ին աշխատանքների արդյունքում Չինարիում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի կլաստերային արկ, ևս մեկ արկ հայտնաբերվել է Չորաթանում։

Ընդ որում՝ Չորաթանում հայտնաբերված արկը շրապնել պարունակող զինամթերք է, որն, ըստ միջազգային կոնվեցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ:

Հայտնաբերված չպայթած զինամթերքները տեղափոխվել են անվտանգ վայր և ոչնչացվել:

 
 
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»
 

Լրահոս

Դիտել ավելին