Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 39-ամյա անտառապահը ԳԱԶ-69-ով մոտ 180 մետր գլորվելով, հայտնվել է ձորում

25 Հուլիս, 2020 20:36
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 39-ամյա անտառապահը ԳԱԶ-69-ով մոտ 180 մետր գլորվելով, հայտնվել է ձորում

Այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի բնակիչ, 39-ամյա Էրիկ Դավթյանը՝ իր վարած ԳԱԶ-69 մակնիշի՝ առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, Արծվանիկ բնակավայրի «Սաքունձոր» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 180 մետր գլորվելով, հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է. Դավթյանը տեղում մահացել է: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին