Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,46
    6,76

Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Երևանի Խորենացի փողոցի մսի տաղավարներում

25 Հուլիս, 2020 20:05
ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Երևանի Խորենացի փողոցի մսի տաղավարներում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակներում և սպանդանոցային մորթի պարտադիր նորմի նեդրմանը զուգահեռ՝ շրջայցեր է կատարում մսի իրացման շուկաներ:

Սննդամթերքի ոլորտը վերահսկող մարմնի տեսուչներն այսօր վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, ստուգայց են կատարել Երևանի Խորենացի փողոցի մսի տաղավարներում (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք)՝ նպատակ ունենալով հսկել թե ստացված մսի ծագումը, թե մսի տեղափոխման պայմանները և թե տաղավարների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը:

Այս մասին տեղեկացրել է ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Տեսչական մարմնի մասնագետները եղել են այդ պահին գործող 9 տաղավարներում, ստուգել են ստացվող մսեղիքն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: Բոլոր 9 տնտեսավարողների մոտ էլ արձանագրվել են խախտումներ:

Տնտեսավարողներից միայն մեկն է ունեցել մսի սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը: Մի քանի տեղ մսի տեղափոխումն իրականացվել է սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին չհամապատասխանող փոխադրամիջոցներով, իսկ տաղավարներից երկուսի աշխատակիցները չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

 

Կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կբացվեն ստուգումներ՝ կոնկրետ վարչական պատասխանատվություն ենթադրող հետևանքներով:

ՍԱՏՄ-ն հիշեցնում է՝ սպանդանոցային մորթի պահանջը ողջ հանրապետությունում պարտադիր է դարձել 2020թ. հուլիսի 1-ից, ինչը նշանակում է, այդ նորմի պահպանումը լինելու է ՍԱՏՄ ուշադրության կենտրոնում՝ որպես պետական այս կառույցի գործունեության առաջնահերթություններից մեկը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին