Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիների հետ կռվի դաշտը սահմանում է և դիվանագիտական հարթակներում. զգույշ եղեք. Դավիթ Սանասարյան

25 Հուլիս, 2020 17:59
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
Ադրբեջանցիների հետ կռվի դաշտը սահմանում է և դիվանագիտական հարթակներում. զգույշ եղեք. Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցիների հետ կռվի դաշտը սահմանում է և դիվանագիտական հարթակներում, մնացած բոլոր տեղերում բռնության միջոցով ազգամիջյան հարցեր լուծելը պետք է բացառվի։

Ողջունելով հանդերձ հայերի միասնականությունն ու մեջք մեջքի իրար պաշտպանելու պատրաստակամությունը, ամեն դեպքում, պետք է չտրվել սադրանքների և տուրք չտալ ձնագնդիկի նման մեծացող այս վտանգավոր պրոցեսին։

Միաժամանակ հույս եմ հայտնում, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը կանի ամենը և կաջակցի, որ ՌԴ իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով հարթեն ստեղծված իրավիճակը։

Զգույշ եղեք»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին