Կարևոր իրադարձություններ

Կայացվել է 4762 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

25 Հուլիս, 2020 17:50
Կայացվել է 4762 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 24-ի դրությամբ կայացվել է 4762 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 57488 ստուգում, որից միայն 626-ը՝ նշված օրը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։   

 

Լրահոս

Դիտել ավելին