Կարևոր իրադարձություններ

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժել է 23-ամյա ուղևորը

25 Հուլիս, 2020 16:39
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժել է 23-ամյա ուղևորը

Հուլիսի 25-ին, ժամը 13։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին նկատել է ՃՏՊ, կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թորգոմ Գ․, ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից  և շրջվել:

Փրկարարները ուղևոր Արմինե Ս․-ին (ծնված 1997 թ․) ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին