Կարևոր իրադարձություններ

Նոր նշանակում՝ Արցախի նախագահի հրամանագրով

25 Հուլիս, 2020 16:12
Նոր նշանակում՝ Արցախի նախագահի հրամանագրով

Այսօր՝ հուլիսի 25-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սերգեյ Յուրիի Ստեփանյանին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին՝ պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ։  Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Վաչագանի Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։

 

Լրահոս

Դիտել ավելին