Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    569,5
    581,5

  • RUB

    6,51
    6,81

Կարևոր իրադարձություններ

Ձեր վաստակը մի՛ վերածեք մանրադրամի՝ թույլ մի՛ տվեք այլոց այն օգտագործեն հանուն իրենց նեղ անձնական-քաղաքական շահերի․ Վահրամ Պողոսյանը՝ Վիտալի Բալասանյանին

25 Հուլիս, 2020 15:49
Հեղինակ՝ Վահրամ Պողոսյան
Ձեր վաստակը մի՛ վերածեք մանրադրամի՝ թույլ մի՛ տվեք այլոց այն օգտագործեն հանուն իրենց նեղ անձնական-քաղաքական շահերի․ Վահրամ Պողոսյանը՝ Վիտալի Բալասանյանին

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի՝ լրատվամիջոցներից մեկում արված վերջին հայտարարություններն Արցախի և Հայաստանի հանրապետությունների իշխանությունների հասցեին արդեն անցնում են առողջ բանականության սահմանները, ինչը խորապես հարուցում է բոլորիս մտահոգությունը: Նա անընդհատ թմբկահարում է ինչ-որ աբսուրդ պրոյեկտի մասին՝ չհասկանալով, որ ինքն արդեն մի պրոյեկտի «գործիք» է դարձել, որն օգտագործվում է հայոց պետականության դեմ:

Պարո՛ն Բալասանյան, Ձեր զինվորական փորձն ու գիտելիքները, անցած ռազմական ճանապարհն արժանի են մեծագույն հարգանքի, բայց Ձեր վաստակը մի՛ վերածեք մանրադրամի՝ թույլ մի՛ տվեք այլոց այն օգտագործեն հանուն իրենց նեղ անձնական-քաղաքական շահերի՝ Հայրենիքի շահերի ստորադասման հաշվին: Ու մի՛ փորձեք սպառնալ իշխանության այն պատասխանատուներին, որոնց հրամանատարությամբ կամ մեկ խրամատում թշնամու դեմ կյանքի ու մահվան պայքար եք մղել: Արյամբ գծված հայրենիքի սահմանները պահպանելու սրբազան պարտականությունը պետք է դրսևորվի միասնականությամբ, ոչ թե թիկունքից հարվածներ հասցնելով:

Վտանգավոր է...»

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին