Կարևոր իրադարձություններ

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

25 Հուլիս, 2020 15:15
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Նոր ձևավորվող պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար դիմող, ոստիկանության ծառայող չհանդիսացող քաղաքացիները, ռազմաբժշկական փորձաքննություն անցնելու համար, կարող են նաև նախապես Ոստիկանության բժշկական հանձնաժողով ներկայացնել իրենց վերաբերող հետևյալ փաստաթղթերը՝

1․ զինվորական գրքույկ (պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից օգտվողների համար՝ կցագրման վկայական),

2․ ամբուլատոր քարտից քաղվածք՝ վերջին 5 տարվա ընթացքում նրա հիվանդությունների վերաբերյալ (ըստ բնակության վայրի),

3․ տեղեկանքներ՝ նարկոլոգիական, հոգենյարդաբանական, հակատուբերկուլյոզային դիսպանսերներից։

Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի կողմից կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ»։

 

Լրահոս

Դիտել ավելին