Կարևոր իրադարձություններ

Երևանի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած

25 Հուլիս, 2020 15:03
Երևանի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած

Հուլիսի 24-ին, ժամը 23։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Օpel» (վարորդ՝ Միհրան Խ․, ծնված 1991 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Սար­գիս Ս․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Օpel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Սաթիկ Խ․, ծնված 1937 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին