Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի միջև զանգվածային ծեծկռտուքի ևս 9 մասնակց է ձերբակալել

25 Հուլիս, 2020 13:38
Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի միջև զանգվածային ծեծկռտուքի ևս 9 մասնակց է ձերբակալել

Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի միջև զանգվածային ծեծկռտուքի ևս 9 մասնակց է ձերբակալել։ Այս մասին հայտնում են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ոստիկանության աշխատակիցները հակաիրավական գործողություններ կատարելու կասկածանքով 9 մարդու են ձերբակալել։

Հուլիսի 24-ին Մոսկվայի տարածքում քաղաքացիների միջև կոնֆլիկտային իրավիճակներ են գրանցվել։ Մասնավորապես, տղամարդուն մարմնական վնասվածքներ են հասցվել, խանութի ապակիներ են վնասվել։ Մեկ այլ միջադեպի ընթացքում անհայտ անձինք կոտրել են սրճարանի և ավտոլվացման կետի ապակիները, ինչի արդյունքում այցելուներից մեկը վնասվածք է ստացել»,- ասել են ոստիկանությունում։

Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից իրականացված խուլիգանություն)։

Հիշեցնենք, որ հուլիսի լույս 24-ի գիշերը Մոսկվայի Մարյինո շրջանում մի շարք կոնֆլիկտային իրավիճակներ են տեղի ունեցել հայաստանցիների և ադրբեջանցիների միջև: Մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին:

 

Լրահոս

Դիտել ավելին