Կարևոր իրադարձություններ

Բոլոր ցուցարարներին կոչ ենք անում պահպանել հավաքների խաղաղ ընթացքը և հանդես բերել զսպվածություն․ ՀՀ-ում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունները հայտարարություն են տարածել

25 Հուլիս, 2020 13:07
Բոլոր ցուցարարներին կոչ ենք անում պահպանել հավաքների խաղաղ ընթացքը և հանդես բերել զսպվածություն․ ՀՀ-ում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունները հայտարարություն են տարածել

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել հայտարարաությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները։

Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, և դրա ապահովման նպատակով մենք աշխատում ենք տվյալ վայրի իրավապահների հետ։ Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքերում համարժեք արձագանք կապահովվի իրավապահների կողմից։

Բոլոր ցուցարարներին կոչ ենք անում պահպանել հավաքների խաղաղ ընթացքը և հանդես բերել զսպվածություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին