Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

25 Հուլիս, 2020 12:54
Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 25-ի ցերեկը, 26-29-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունից։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ը՝ նույնքան կնվազի։

Երևան քաղաքում՝ հուլիսի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին