Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 57 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղորայք

25 Հուլիս, 2020 12:43
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 57 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղորայք

Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման  ուղղությամբ:  Օրերս Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունից։

Հսկողության արդյունքում բեռնատարի վարորդի անձնական իրերի պահպանման համար նախատեսված խցիկում գտնվող պայուսակներից հայտնաբերվել է 57 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված տարբեր տեսակի դեղորայք: 

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին