Կարևոր իրադարձություններ

Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող փայտամշակման արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

25 Հուլիս, 2020 12:35
Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող փայտամշակման արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

Երեկ՝ հուլիսի 24-ին, ժամը 23։32-ին հրդեհ է բռնկվել Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող փայտամշակման արտադրամասի տանիքում: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:30-ին, մարվել՝ 00:48-ին: Այրվել են փայտամշակման արտադրամասի բակում կառուցված օժանդակ շինության (մոտ 70 քմ) տանի­քի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ):

 

 

Լրահոս

Դիտել ավելին