Կարևոր իրադարձություններ

Օգոստոսի 1-ին կկայանա Երևան-Մոսկվա չվերթը․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն

25 Հուլիս, 2020 12:04
Օգոստոսի 1-ին կկայանա Երևան-Մոսկվա չվերթը․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել օգոստոսի 1-ին կայանալիք Երևան-Մոսկվա չվերթի վերաբերյալ:

«Նախնական ժամանակացույցի համաձայն, թռիչքը տեղի կունենա օգոստոսի 1-ին, Երևանի ժամանակով 16:30-ին:

Նշված չվերթից օգտվելու իրավունք կունենան միայն Մոսկվայի, ինչպես նաև Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Վոլոգդայի, Վորոնեժի, Իվանովոյի, Կոստրոմայի, Կուրսկի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Օրյոլի, Պենզայի, Ռյազանի, Տամբովի, Տվերի, Տուլայի, Յարոսլավլի, Կալուգայի մարզեի բնակիչները:

Տեղերի քանակը սահմանափակ է: Նախապես պետք է գրանցվել https://www.gosuslugi.ru/395443/1 հասցեով»,-ասված է դեսպանության հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին