Կարևոր իրադարձություններ

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը խստորեն դատապարտում է վանդալիզմի փաստը և ատելության դրսևորումները. հայտարարություն

25 Հուլիս, 2020 11:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը խստորեն դատապարտում է վանդալիզմի փաստը և ատելության դրսևորումները. հայտարարություն

Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը հանդես է եկել հայտարարաությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն իր խոր մտահոգությունն է հայտնում վանդալիզմի առիթով, որը տեղի է ունեցել հուլիսի 23-ին, Սան Ֆրանցիսկոյի Քրուզյան-Զեթարյան հայկական դպրոցում և հարակից Համայնքային կենտրոնում։

Կառույցի դրսի պատերն ամբողջությամբ պատված են ադրբեջանական գրություններով։ Կրթական հաստատության նկատմամբ վանդալիզմը վկայում է փաստի մասին, որ Կալիֆորնիայի հայ համայնքը զոհ է դարձել ատելության հողի վրա իրականացված հանցագործության՝ ադրբեջանցիների կողմից։

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը խստորեն դատապարտում է վանդալիզմի փաստը և ատելության դրսևորումները՝ հայկական կրթական հաստատության և Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի ամբողջ տարածաշրջանի հայկական համայնքի նկատմամբ։

ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հույս է հայտնում, որ իրավապահ մարմինները պատշաճ հետաքննություն կիրականացնեն, կբացահայտեն և կպատժեն հանցագործներին։ Գլխավոր հյուպատոսությունն արձանագրում է Սան Ֆրանցիսկոյի շրջանի դատախազ Չեսա Բուդինի արագ արձագանքը Twitter-ում, որում նա իր վրդովմունքն է արտահայտում կատարվածի առնչությամբ․

«Ինչ-որ մեկը վանդալիզմի է ենթարկել հայկական դպրոցը և համայնքային կենտրոնը։ Ես վրդովված եմ։ Սա միանգամայն անհամատեղելի է Սան Ֆրանցիսկոյի արժեհամակարգի հետ։ Դա նաև ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ է։ Մենք Սանֆրանցիկոյի ոստիկանության հետ համատեղ հետաքննություն ենք իրականացնում։ Մենք կանգնած ենք մեր հայ քույր-եղբայրների կողքին»»։

 

Լրահոս

Դիտել ավելին