Կարևոր իրադարձություններ

Պատվաստանյութը միակ ճանապարհն է, որպեսզի մենք վերադառնանք բնականոն կյանքի. փորձարկման կամավոր․ «Ամերիկայի ձայն»

25 Հուլիս, 2020 11:40
Պատվաստանյութը միակ ճանապարհն է, որպեսզի մենք վերադառնանք բնականոն կյանքի. փորձարկման կամավոր․ «Ամերիկայի ձայն»

Կորոնավիրուսի դեմ 150 տարբեր պատվաստանյութերից մեկը մշակվում է Օքսֆորդի համալսարանում:

Մի քանի շաբաթ առաջ համալսարանի հետազոտողները խոստումնալից արդյունքներ հայտնեցին իրենց փորձարկումներից: Ավելի քան հազար կամավորների մոտ առաջին փորձարկման արդյունքներով պատվաստանյութը անվտանգ էր, և իմունային արձագանք է արձանագրվել: «Ամերիկայի ձայնը» զրուցել է կամավորներից Բրանկո Ռիթմանի հետ, ով մասնակցում է փորձարկման երկրորդ փուլին.

«Ես չէի կարող մասնագիտորեն նպաստել այդ գործընթացին, քանիոր առողջապահական մասնագետ չեմ: Որպես կամավոր,կարծում եմ, որ պատվաստանյութը միակ ճանապարհն է, որպեսզի մենք վերադառնանք բնականոն կյանքի և կարողանանք ապրել այս վիրուսի հետ այնպես, որ այն չի վնասի մեր տնտեսությանը և չմեկուսացնի մարդկանց»:

Փորձարկումըենթադրում է մոտ 6 շաբաթ առաջ պատվաստվել, այնուհետև մշտական հետազոտություններ անցնել:

«Ես արյան ստուգում արեցի մեկ ամսից հետո, հաջորդ ստուգումը երեք ամսվա ընթացքում կլինի, հետո ՝ վեց, հետո ՝ մեկ տարի, և նրանք կտեսնեն՝արդյոք իմ արյան մեջ ունեմ հակամարմիններ: Բացի այդ ամեն շաբաթ սովորական ստուգում եմ անցնում»:
Ռիթմանը ասում է, որ մինչ այժմչի ունեցել կողմնակի բարդություններ և հպարտ է, որմաս է կազմել այդ փորձարկումներին:

Փորձագետների կարծիքով` հնարավոր է, որ պատվաստանյութըմարդկանց հասանելի դառնա այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին