Կարևոր իրադարձություններ

Այս նոր շտապօգնության մեքենաները տրամադրվելու են Արցախի առողջապահության նախարարությանը. Արսեն Թորոսյան

25 Հուլիս, 2020 11:28
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Այս նոր շտապօգնության մեքենաները տրամադրվելու են Արցախի առողջապահության նախարարությանը. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապայության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրելով․

«Այս նոր շտապօգնության մեքենաները տրամադրվելու են Արցախի առողջապահության նախարարությանը»։

Ավելի վաղ առողջապայության նախարարությունը հայտնել էր, որ 2019 թվականի վերջին պետական բյուջեից 295 միլիոն դրամ է հատկացվել ՀՀ առողջապահության նախարարությանը` շտապօգնության 10 մեքենա (Ford մակնիշի) գնելու համար, որից 7-ը` գծային և 3-ը` ռեանիմոբիլ: Դրանք համալրված են անհրաժեշտ բոլոր սարքերով:

Շտապօգնության մեքենաները` որպես նվիրատվություն, հանձնվելու են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը բուժօգնության ծառայության որակն այնտեղ ավելի բարձրացնելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին