Կարևոր իրադարձություններ

Էրդողանը ողջունում է մարդկանց՝ ցույց տալով «գորշ գայլեր»-ի նշանը. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը լուսանկար է հրապարակել

25 Հուլիս, 2020 11:05
Էրդողանը ողջունում է մարդկանց՝ ցույց տալով «գորշ գայլեր»-ի նշանը. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը լուսանկար է հրապարակել

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական ֆեյսբուքյան էջը հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը, որտեղ նա մարդկանց ողջունում է՝ ցույց տալով «գորշ գայլերի» սիմվոլն ու կից գրառում կատարել.

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցույց է տալիս բռնի ռասիստական պանթուրքական խմբավորման՝ «գորշ գայլեր»-ի նշանը, որը թիրախավորում է էթնիկ և կրոնական փոքրամասնություններին `ներառյալ հայերին, հույներին և մյուս քրիստոնյաներին, հետապնդելով իրենց շեղված երազանքը` ավելի մեծ Թուրքիա միայն թուրքերի համար:

Նշենք, որ «գորշ գայլեր»-ը  թուրքական երիտասարդական ազգայնական կազմակերպություն է։ Ստեղծված է Ազգային գործողության կուսակցության հովանու ներքո, որի հետ երբեմն նույնականացվում է։ Կազմակերպության ակտիվիստները Թուրքիայի տարածքում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ անգամ քաղաքական սպանություններ և ահաբեկչական գործողություններ են կատարել։

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին