Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսից մահացած 8 պացիենտներից մեկը՝ 64-ամյա կին, ուղեկցող քրոնիկական հիվանդություն չի ունեցել. ԱՆ

25 Հուլիս, 2020 11:02
Կորոնավիրուսից մահացած 8 պացիենտներից մեկը՝ 64-ամյա կին, ուղեկցող քրոնիկական հիվանդություն չի ունեցել. ԱՆ

Հուլիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36996 դեպք, որոնցից 26243-ն` առողջացած, 700-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9833 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 155664 թեստավորում:  Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 383 նոր դեպք և 509 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (կին), 56 (կին), 69 (տղամարդ), 72 (տղամարդ), 79 (կին), 85 (կին), 85 (կին) և 64 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 

Լրահոս

Դիտել ավելին