Կարևոր իրադարձություններ

Իսակովի պողոտայում «BMW»-ն բախվել է էլեկտրասյանը․ վարորդը հոսպիտալացվել է, վիճակը գնահատվել է կայուն ծանր

25 Հուլիս, 2020 10:36
Իսակովի պողոտայում «BMW»-ն բախվել է էլեկտրասյանը․ վարորդը հոսպիտալացվել է, վիճակը գնահատվել է կայուն ծանր

Երեկ՝ հուլիսի 24-ին, ժամը 22:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտավազդ Ե․, ծնված 1988 թ․) բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկնե­րը տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին