Կարևոր իրադարձություններ

Վարդենիսի հիվանդանոցն ու հոսպիտալը չեն միավորվի. ինչու կառավարությունը հետ կանգնեց․ «Ժողովուրդ»

25 Հուլիս, 2020 08:12
Վարդենիսի հիվանդանոցն ու հոսպիտալը չեն միավորվի. ինչու կառավարությունը հետ կանգնեց․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Վարդենիսի քաղաքային հիվանդանոցն ու կայազորային հոսպիտալը չեն միավորվի: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանսոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե քննարկումներից հետո, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, եկել են այն եզրակացության, որ ավելի նպատակահարմար է միավորել Վարդենիսի հիվանդանոցն ու պոլիկլինիկան եւ ունենալ ավելի մեծ քաղաքացիական հիվանդանոց:

 Ավելին, Գնել Սանոսյանն արդեն համապատասխան առաջարկն արել է կառավարությանը, եւ հոսպիտալի ու հիվանդանոցի միավորման գործընթացը կասեցվել է: Նկատենք՝ հիվանդանոցի ու հոսպիտալի միավորման հարցը քննարկվում էր դեռ վաղուց, անգամ այս տարվա մարտի 4-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Արցախ այցելելիս մտել էր Վարդենիսի հիվանդանոց եւ հայտարարել, որ միավորումն էֆեկտիվ է ու պետք է լինի: Սակայն ինչպես հայտարարեց Գնել Սանոսյանը, քննարկումների արդյունքում այլ եզրակացության են եկել։ «Կորոնավիրուսային իրավիճակը մեզ թույլ տվեց այլ եզրահանգումներ անել ու այլ ուղղությամբ փոխել մեր ծրագրերը, եւ մենք ցանկանում ենք հիվանդանոցն ու պոլիկլինիկան վերամիավորել եւ պահել որպես քաղաքային հիվանդանոց», – նշեց նա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին