Կարևոր իրադարձություններ

Երևանը և Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից․ Դմիտրի Մեդվեդև

24 Հուլիս, 2020 22:13
Երևանը և Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից․ Դմիտրի Մեդվեդև

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ այսօր կայացել է Ազգային անվտանգության նիստ: Այս մասին տեղեկացրել է Խորհրդի նախագահ Դմիտրի Մեդվեդևը «ВКонтакте» սոցիալական ցանցի իր էջում, գրում է ТАСС-ը:

«Դիտարկեցինք մի շարք երկրների հետ ավիահաղորդակցությունների վերսկսման հարցը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված խնդիրները, քննարկեցինք Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ հաշվի առնելով այս հանրապետությունների սահմանին շարունակվող սրումը: Երևանը և Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից»,- ասվում է Մեդվեդևի հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին