Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի միջև զանգվածային ծեծկռտուքից հետո ձերբակալվել է ավելի քան 25 մարդ․ հարուցվել են քրեական գործեր

24 Հուլիս, 2020 21:37
Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի միջև զանգվածային ծեծկռտուքից հետո ձերբակալվել է ավելի քան 25 մարդ․ հարուցվել են քրեական գործեր

Մոսկվայի ոստիկանությունը Մերինոյում ադրբեջանցիների և հայերի միջև զանգվածային ծեծկռտուքից հետո ձերբակալել է ավելի քան 25 մարդու, հայտնում է Ինտերֆաքս-ը:

Հարուցվել են քրեական գործեր՝ խուլիգանության (Քրեական օրենսգրքի 213-րդ հոդված) և կողոպուտի (Քրեական օրենսգրքի 162-րդ հոդված) հոդվածներով:

Ծեծկռտուքը տեղի է ունեցել հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը, դրան մասնակցել են մոտ 40-50 մարդ: Ըստ տեղեկությունների, ձերբակալվածներից մեկի մոտ ախտորոշվել է կտրված ուսի վերք:

Հիշեցնենք, որ Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին