Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կալանավորված անձի հանձնուքում հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված․ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն

24 Հուլիս, 2020 18:35
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կալանավորված անձի հանձնուքում հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված․ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն

Հուլիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, կալանավորված անձ Ս․ Մ․-ի անվամբ քաղաքացի Վ․ Մ․-ի կողմից բերված հանձնուքում՝ խնկով լի փաթեթի տակ քողարկված, պոլիէթիլենային փոքրիկ տոպրակով առանձնացված, հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0․8 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված։ Այս մասին հատնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության լրատվական ծառայությունից։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին