Կարևոր իրադարձություններ

Դատախազությունը բողոքարկել է Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին չկալանավորելու որոշումը

24 Հուլիս, 2020 18:24
Դատախազությունը բողոքարկել է Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին չկալանավորելու որոշումը

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ տեղեկացրել Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Արա Կուբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Ազգային անվտանգության ծառայությունը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, որը, սակայն, հուլիսի 20-ին մերժվել էր: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին