Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ փոփոխություններ են կատարվել COVID-19 ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզի մեջ․ պարզաբանում է ԱՆ խոսնակը

24 Հուլիս, 2020 18:03
Հեղինակ՝ Ալինա Նիկողոսյան
Ի՞նչ փոփոխություններ են կատարվել COVID-19 ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզի մեջ․ պարզաբանում է ԱՆ խոսնակը

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«COVID-19 ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզի մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Քարտեզն ավելի ինտերակտիվ է և հագեցած լրացուցիչ տեղեկություններով: Այն թարմացվում է 1 ժամ պարբերականությամբ ±0-100մ ճշտությամբ` անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով:

Մասնավորապես, սեղմելով դեպքի վրա ` կարող եք տեսնել պացիենտի կորոնավիրուսային հիվանդության հաստատման օրը, տարիքը և սեռը:

Կարող եք ներբեռնել նաև քարտեզի հավելվածը, որից օգտվելն ավելի հարմար է:

Ներբեռնել հավելվածը`
https://mob.armed.am/gpdR»։

 

Լրահոս

Դիտել ավելին