Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն օգոստոսի 1-ից մի շարք երկրների հետ կվերականգնի միջազգային ավիահաղորդակցությունը

24 Հուլիս, 2020 17:16
Ռուսաստանն օգոստոսի 1-ից մի շարք երկրների հետ կվերականգնի միջազգային ավիահաղորդակցությունը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ օգոստոսի 1-ից միջազգային ավիահաղորդակցությունը կվերականգնի չվերթները Մոսկվայից, Մոսկվայի մարզից, Սանկտ Պետերբուրգից եւ Դոնի Ռոստովից, տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն:

«Որոշում է ընդունվել միջազգային ավիահաղորդակցության վերականգնման մասին: Եվ մենք առաջնորդվել ենք համաճարակաբանական իրադրությամբ, հիվանդացության ցուցանիշներով և փոխադարձության սկզբունքներով: Օգոստոսի 1-ից չվերթները կկատարվեն Մոսկվայի, Մոսկվայի մարզի, Սանկտ Պետերբուրգի եւ Դոնի Ռոստովի օդանավակայաններից»,- ասել է Միշուստինը ՌԴ կառավարության խորհրդակցության ժամանակ: Նրա խոսքով՝ այս որոշումը նաեւ թույլ կտա արագացնել արտասահմանից ռուսաստանցիների վերադարձը:

Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հստակեցրել է, որ առաջին փուլում թռիչքներ կիրականացվեն Մեծ Բրիտանիա, Տանզանիա եւ Թուրքիա: Եվ հիմա օպերատիվ շտաբն աշխատում է երկրների ցանկի ընդլայնման վրա:

Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով միջազգային ավիահաղորդակցությունը դադարեցրել էր մարտի վերջին:

Առանձին երկրների հետ ավիահաղորդակցության վերականգնման շուրջ բանակցությունները վարվում էին հուլիսի 15-ից:

 

Լրահոս

Դիտել ավելին