Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Շիրակի փողոցում. կան տուժածներ

24 Հուլիս, 2020 16:44
Հրդեհ Շիրակի փողոցում. կան տուժածներ

Հուլիսի 24-ին, ժամը 12:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Արման Գ․), այնուհետև ծառին, ինչի հետևանքով «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Տիգրան Մ․-ն և ուղևոր Մերուժ Ա․-ն հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։42-ին, մարվել՝ 12։47-ին: Այրվել է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին