Կարևոր իրադարձություններ

Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը խաղաղության կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին

24 Հուլիս, 2020 15:28
Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը խաղաղության կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսություն սկսել եւ չգնալ ծայրահեղական քայլերի: 

«Այսօր Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին հակամարտության երկու կողմերին կոչ է անում երկխոսել: Ես կոչ եմ անում ձեզ չհետևել այն ուժերի առաջնորդությանը, որոնք օգուտ են քաղում Կովկասում լարվածության աճից», - ասված է Պատրիարքի հայտարարությունում:

Պատրիարքը շեշտել է, որ Կովկասում նոր պատերազմը կհանգեցնի ահաբեկչության և ծայրահեղականության, որը երկար ժամանակ կզրկի տարածաշրջանը խաղաղությունից և հանգստությունից:

«Ես ձեզ խնդրում եմ սիրելի եղբայրներ, պահպանել այն նվաճումները, որոնք մեզ հաջողվել է համախմբել եղբայրական հանդիպումների ժամանակ», - դիմել է նա Ադրբեջանի և Հայաստանի կրոնական առաջնորդներին:

Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը նշել է, որ պատրիարքարանը աղոթում է հակամարտության արագ լուծման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին