Կարևոր իրադարձություններ

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նոր պաշտոն ունի

24 Հուլիս, 2020 14:47
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նոր պաշտոն ունի

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ընտրվել է «Միացյալ մեքենաշինական գործարանների» տնօրենների խորհրդի նախագահ:

«ՄՄԳ խումբը ռազմավարական կարևոր գործընկեր է «Գազպրոմբանկի» համար: Խմբի զարգացումը, այդ թվում՝ բիզնեսի նոր ուղղությունների, մեր առանցքային առաջնահերթություններից է: Առաջադրված խնդիրների հաջող լուծման համար որոշում է ընդունվել տնօրենների խորհրդի նոր կազմ ձևավորել, որի նախագահ է ընտրվել Կարեն Կարապետյանը»,- հայտարարել է «Գազպրոմբանկի» վարչության նախագահի տեղակալ Տիգրան Խաչատուրովը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին